Դեկտեմբերի 15-ին, ժամը 04:43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի թիվ 26 հասցեում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:00-ին, մարվել՝ 10:13-ին:
Այրվել է Ա. Վ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 48 քմ) և պահեստավորված անձեռոցիկներ (20 խմ):