Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայցրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայության վարչական շենքերի սպասարկումն ապահովելու համար, որի համար անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում տեղադրված կաթսայատների և արևային մարտկոցների շահագործումը ձմեռային ժամանակահատվածում ապահովելու համար պայմանագրային աշխատողներ ներգրավելու անհրաժեշտությամբ:
Պայմանագրային աշխատողները ներգրավվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում:
Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել քրեակատարողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովող, ինչպես նաև քրեակատարողական ծառայության վարչական շենքերի սպասարկումն ապահովող հաստիքային կազմը: