Ովքե՞ր ունեն պետական նպաստ ստանալու իրավունք

Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական կայքից:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային բաժին):

Դիմողը տարածքային բաժնում հայտարարագրում է պետական նպաստի      տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային բաժինը՝ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:

Վերը նշված նպաստները վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

Վերը նշված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել