Վթար Բերձոր-Գորիս ավտոճանապարհին

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:37-ին տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. բախվել են «Nissan March» մակնիշի 35 CL 393 (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Հ., Կապան քաղաքի բնակիչ) եւ «Mercedes» մակնիշի 026 HH 11 (վարորդ՝  1963 թ. ծնված Ռ. Ս., Երեւան քաղաքի բնակիչ) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի hրշեջ-փրկարարական մասի օպերատիվ խումբը:

«Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 1970 թ. ծնված Գ. Ս.-ը (Կապան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Բերձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1938 թ. ծնված Վ. Օ.-ին (Ստեփանակերտ քաղաքի բնակիչ) տեղափոխել են ՀՀ Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել