Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ
- «ԱՐԱՔՍ» ԲԲԸ
- «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
- «ՕՐԲԻՏԱ» ՓԲԸ
- «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ