ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 5 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ մամուլի ծառայությունից:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

  1. «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ
  2. «ԱՐԱՔՍ» ԲԲԸ
  3. «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
  4. «ՕՐԲԻՏԱ» ՓԲԸ
  5. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել