«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի և բնապահպանության նախարարության ներքո կգործի

Կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին հարցը, որի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների անտառածածկի վերականգնման, անտառների տնտեսական, սոցիալական, բնապահպանական նշանակության գործունեության պահպանմանը:

Նիստին նաև որոշվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի Կոմիտեի ու  կգործի բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Նախարարի խոսքով, այս փոփոխությունը չի նշանակում, որ անտառների հետ կապված գյուղատնտեսական ծրագրեր չեն իրականացվելու, այնուամենայնիվ ճիշտ կլինի, որ բնապահպանության ենթակայության ներքո գործի:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ռեֆորմի արդյունքում լրացուցիչ հաստիքի հարց չի առաջանալու: Նրա խոսքով` համատեղ կաշխատեն գյուղնախարարության հետ և 10 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնեն առաջարկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել