Կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին հարցը, որի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների անտառածածկի վերականգնման, անտառների տնտեսական, սոցիալական, բնապահպանական նշանակության գործունեության պահպանմանը:
Նիստին նաև որոշվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի Կոմիտեի ու կգործի բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Նախարարի խոսքով, այս փոփոխությունը չի նշանակում, որ անտառների հետ կապված գյուղատնտեսական ծրագրեր չեն իրականացվելու, այնուամենայնիվ ճիշտ կլինի, որ բնապահպանության ենթակայության ներքո գործի:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ռեֆորմի արդյունքում լրացուցիչ հաստիքի հարց չի առաջանալու: Նրա խոսքով` համատեղ կաշխատեն գյուղնախարարության հետ և 10 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնեն առաջարկություններ: