Քիչ առաջ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։
Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Նշենք, որ այն ստորագրվել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/27560_b.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/27561_b.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/27562_b.jpg)