Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Քիչ առաջ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։

Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Նշենք, որ այն ստորագրվել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել