Ռուսաստանում արդեն կա մուտքի վիզայի նոր տեսակ՝ ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական կայքը:
Հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այն տրամադրվելու է օտարերկրացի քաղաքացիներին մինչև չորս ամիս ժամկետով: Այդ վիզան ձևակերպում է դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հաստատությունը, եթե կա ՆԳՆ համապատասխան որոշում այդ քաղաքացուն ՌԴ-ում ժաանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մասին:
Նման թույլտվության տրամադրման հետ միասին անձնագրում տեղադրվելու է ժամանակավոր բնակվող անձի վիզա՝ թույլտվության գործողության ողջ ժամկետով: