«Դիակը չի կարող կենդանանալ». Փաշինյանը՝ Վանաձորի ավագանու մասին

Այսօր ԱԺ «Ելք» խմբակցությունը դիմելու է կառավորությանը՝ ՍԴ-ի որոշումը`այն է լուծարել Վանաձորի ավագանին: Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում հրավիրված նախորդ շաբաթ տեղի ունեցած քառօրյա նիստերի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ:

«Վեց ամիս ավագանին նիստեր չի գումարել և օրենքով՝ ավագանիին կլուծարվի այն պարագայում, երբ 6 ամիս անընդհատ նիստեր տեղի չունենան: Վանաձորի ավագանու լիազորությունները ենթակա են վաղաժամկետ դադարեցման և Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը հայտարարեց Վանաձորի ավագանու մահը և այն ինչ տեղի է ունենում այս օրերին՝ հուշագրերի ստորագրման տեսքով, դա դիակին վերակենդանացնելու փորձ է. «Բայց դիակը չի կարող կենդանանալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել