Լույս է տեսել «Ինչո՞ւ Հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իրավունքից» աշխատությունը

Լույս է տեսել «Ինչո՞ւ Հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իրավունքից» իրավագիտության պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի հեղինակած աշխատությունը։

«Երկար տարիներ փորձել եմ խոսել այս թեմայով, սակայն վերջնական որոշումը կայացրեցի այն ժամանակ, երբ համացանցում կարդացի «Ինչո՞ւ Հայաստանում երդվյալ ատենակալներ չկան» հոդվածը։ Աշխատանքը գիտական չէ։ Այն առավելապես հասցեագրված է Անկախության Սերնդին։ Ձեռնարկում խիզախություն եմ ունեցել իմ անձնական նկատառումները ներկայացնել իրավաբանական համայնքի այնպիսի Մեծերի մասին ինչպիսիք են՝ Վլադիմիր Նազարյանը, Հենրիկ Խաչատրյանը, Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, Մհեր Խաչատրյանը, Դավիթ Ավետիսյանը և այլն: Անկախության Սերնդի իրավաբանները պետք է մշտապես լսեն իրենց Մեծերի մասին և կարդան նրանց թողած իրավական մտքի ժառանգությունը»,- հայտնում է Արթուր Ղամբարյանը։

Գրքի առցանց տարբերակը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել