Անչափահասներին արգելված արտադրանքների վաճառքը կխստացվի

Անչափահասներին արգելված արտադրանքների վաճառքի ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբյալ հանձնարարական է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին՝ ծխախոտ, այդ թվում նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց համար նախատեսված գիշերային ակումբներ և այլ զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,-նշեց Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված միջոցները բավարար չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել