Դասադուլ հայտարարծ Երևանի պետական համալսարանի ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի ազգային ագրարային համալսարան: ԵՊՀ ուսանողներին դիմավորեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը և համալսարանի դասախոսներից մի քանիսը:
Պրոռեկտորը թույլ չտվեց նրանց երկար մնալ համալսարանի դիմաց:
«Մեր բուհից 1750 հոգի հիմա ծառայում են բանակում, գալու են, շարունակեն ի՞նչ կա դրա մեջ »,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Բոլորի կարծիքը լսելու նպատակով ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարան:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները այսօր դասադուլ են կազմակերպել: Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով: Նշենք, որ ԱԺ-ում օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցուցարարները շրջում են ֆակուլտետներով ու կոչ անում, որպեսզի ուսանողները միանանց: