Պրոռեկտորը թույլ չտվեց նրանց երկար մնալ համալսարանի դիմաց. ուսանողների ցույցը շարունակվում է

Դասադուլ հայտարարծ Երևանի պետական համալսարանի ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի ազգային ագրարային համալսարան: ԵՊՀ ուսանողներին դիմավորեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը և համալսարանի դասախոսներից մի քանիսը:

Պրոռեկտորը թույլ չտվեց նրանց երկար մնալ համալսարանի դիմաց:

«Մեր բուհից 1750 հոգի հիմա ծառայում են բանակում, գալու են, շարունակեն ի՞նչ կա դրա մեջ »,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:

Բոլորի կարծիքը լսելու նպատակով ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարան:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները այսօր դասադուլ են կազմակերպել: Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով: Նշենք, որ ԱԺ-ում օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցուցարարները շրջում են ֆակուլտետներով ու կոչ անում, որպեսզի ուսանողները միանանց:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել