«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման (ԿՆՃՑԲԾ ԼՖ) շրջանակներում նախապատրաստվում է իրականացնել ճանապարհների շինարարական վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու մրցույթներ՝ ազգային մրցակցային ընթացակարգի եղանակով։
Մրցույթներն անցկացվելու են էլեկտրոնային գրանցման «ARMEPS» (www.armeps.am) համակարգի միջոցով։ Շահագրգիռ շինարարական կազմակերպությունները մրցույթներին մասնակցելու համար պետք է պարտադիր նախապես գրանցված լինեն «ARMEPS»-ում։
Մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (Երևան 0010, Նալբանդյան 28)՝ ծանոթանալու մրցույթների ընթացակարգերին, ինչպես նաև էլեկտրոնային գրանցման «ARMEPS» համակարգին։
Կոնտակտային հեռախոսահամար՝ 012-20-10-10: