Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը

ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 32,254,286 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 4,387,236.4 հազար դրամ և 848-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 97,205.3 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 111-րդ տեղը՝ 1,001,651.1 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել