Ձերբակալել են Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի որդուն

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից ձերբակալվել է  ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդր Ավակովը: Այս մասին հայտնում է ria.ru կայքը:

Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են՝ հաշվի չառնելով, որ  մինչ այդ իրականացված  խուզարկությունները արդյունքներ չեն տվել:

«Նրան ուզում են ազատությունից զրկել, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկեն նախարարին և հնարավորություն ունենան ճնշում գործադրել նրա որոշումների վրա»,-հայտնել է ներքին գործերի նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել