Ի՞նչ կենսագրություն ունի Վրաստանում Հայաստանի նոր դեսպանը

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը։ ԱԺ նախկին պատգամավորի կենսագրության վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում parliament.am կյաքից։

Ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երեւանում:

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:

1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում`  տնօրեն, 1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն, 2000-2001թթ.` ՀՀ  պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության  վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 2002թ.` «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն, 2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն, 2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լուսանկարը՝ Armlur.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել