ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման գործում ներդրած ավանդի և երկարամյա նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ) պարգևատրել Պատվո շքանշանով»։