Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ վարույթն իրականացնող մարմինը 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսել էր և քննության առարկա դարձել Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանի միջնորդությունները, սակայն «Էական հանգամանանքեր չպարզելով»՝ կրկին կասեցրել էր այն:
Որոշման դեմ բողոքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. սեպտեմբերի 8-ին մերժել էր:
Վերաքննիչ դատարանում 2017 թ. հոկտեմբերի 20-ին կայացած դատական նիստը հետաձգվեց գործի նյութերն ստանալու նպատակով։