Ներկա պահին իրավապահ մարմինները քննարկում են Վերնիսաժի գործով ձերբակալված անձանց Հայաստաի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված ընթացակարգերը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորւյցում հայտնեց գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Վրաստանի սահմանն անցել են ապօրինի եղանակով: Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Վրաստանում էլ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի, Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ նրանք այդպիսի տեղեկության չեն տիրապետում: