Ինձ համար իրականությունը դեռ պարզ չի դարձել. Արամ Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

«Ինձ համար իրականությունը դեռ պարզ չի դարձել». Հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման վերաբերյալ նման կարծիք հայտնեց Արամ Զ. Սարգսյանը՝ «Եռաբլուր» պանթեոնում։

«Քրեական գործում բազմաթիվ հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներ կան, որոնցով այսօրվա դրությամբ լրիվ բավարար է՝ գործով եղած անձանց նորից հարցաքննելու միջոցով գործը բացահայտվի»,-նշեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 18 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք: Նրանք կրակ բացեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի ու վարչապետ Վազգեն Սարգսյանի ուղղությամբ:

1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոճրագործությանը զոհ գնացին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել