«Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին խոսելն անիմաստ է». Նարե Արամյան

Կենադանիների իրավունքները պատճած կերպով պաշտանված չեն Հայաստանում. Իրավաբան.net-հետ զրույցում նշում է «Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Վերջերս ևս մեկ անգամ բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձավ Հայաստանում կենդանիների իրավունքների խախտմանը: Պարբերականն անդրադարձել է Հայաստանում մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում պահվող արջերին, որոնք ստիպված են իրենց ամբողջ կյանքն անցկացնել փոքր վանդակներում՝ իրենց տերերին ու այցելուներին զվարճացնելու համար:

Նարե Արամյանը նշում է, որ հենց արջերն ու արջի քոթոթներն են այս վիճակում ավելի հաճախ հայտնվում ու սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային կազմակերպությունները արձագանքում են Հայաստանում կենդանիների իրավունքների ոտնահարմանը: Այլ է վերաբերմունքը զարգացած երկրներում. «Սակայն ինչպես տեսնում եք՝ մինչև այսօր ոչ Գյումրիի կենդանաբանական այգում է փոփոխություն տեղի ունեցել, ոչ էլ այս դեպքում կլինի: …Նման գաղտնի, թաքնված կենդանաբանական այգու առկայությունը բացահայտելու դեպքում ոչ միայն ձերբակալվում են տերերը, այլ նաև կենդանիները միանգամից օտարվում են նրանցից»,-նշում է նա:

Նարե Արամյանի խոսքով՝ կենդանիների իրավունքների պաշտպանության համար և իրավունքի ոտնահարրումները կանխարգելելու համար պետք է սանկցիաները խստացվեն:

Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

 

Եվգենյան Համբարձումյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել