Արդարադատության ակադեմիային մեքենա կհանձնվի

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Արդարադատության ակադեմիային գույք հանձնելուն։

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացվել է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն, պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված  10.483.333.33 դրամ սկզբնական արժեքով «Տոյոտա Քեմրի» (TOYOTA CAMRY 2.4) մակնիշի  (նույնացման համարը՝ JTNBE40K103065579, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համարը՝ N01BB374017) տրանսպորտային միջոցն հետ կվերցվի և սեփականության իրավունքով կհանձնվի արդարադատության նախարարության «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել