Դպրոցի տնօրենի ընտրության կարգը հաստատեց նախարարը

Դպրոցի տնօրենի թափուր տեղի ընտրությանը կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձը: Մրցույթում հաղթած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց:

Մրցույթն անցկացնում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպում է լիազոր մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, որը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:

Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն պաշտոնի անվանումը, մրցույթի նախապատրաստական աշխատանքները կատարող մարմնի գտնվելու վայրը և հեռախոսահամարը, մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, հայտերի ընդունման վերջնաժամկետը, սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները և սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո` հինգերորդ աշխատանքային օրը: Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հավաստագիրը:
8. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի պատճենը.
3) հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր.
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող
փաստաթուղթ (առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել