Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության Նովոսիբիրսկ-Կրասնոյարսկ-Նովոսիբիրսկ առավոտյան չվերթի ուղևորը ինքնաթիռում մահացել է: Այս մասին հաղորդում է «Տասս» լրատվական գործակալությունը:
Ինքնաթիռը չի հասցրել օդ բարձրանալ, դեռ օդանավակայանի թռիչքուղում է եղել, երբ 1953 թվականին ծնված Նովոսիբիրսկի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ահազանգով ժամանել է օդանավակայանի շտապ օգնության բրիգադը, այնուհետ վրա է հասել մահը:
Տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են, տեղում աշխատում են իրավապահներն ու փորձագետները:
Դեպքի պատճառով ինքնաթիռը Նովոսիբիրսկ է հասել 2 ժամ ուշացումով: