Լրագրողը դարձել է սպանության, ոչ թե մեքենայի անսարքության զոհ

Մալթացի լրագրող Դաֆնե Կարունան, որի մեքենան օրեր առաջ պայթել էր Մալթայում, դարձել է սպանության, այլ ոչ մեքենայի անսարքության զոհ: Այս մասին տեղեկանում ենք  Reuters–ից:

Դաֆնե Կարունա Գալիցինայի մարմինը պայթյունից մասերի էր բաժանվել, դարձել անճանաչելի: Ըստ հետաքննական մարմնի, ռումբը տեղակայված է եղել անմիջապես մեքենայի տակ ու ղեկավարվել է հեռակառավարման վահանակով, այսինքն, սպանությունը կանխամտածված է եղել:

Դաֆնե Կարունա Գալիցինան բլոգեր ու լրագրող էր, հայտնի իր սուր քննադատական հոդվածներով, որը նաև  հետաքննել էր Պանամական փաստաթղթերի` հնչեղ օֆշորային սկանդալի  հետ տեղի իշխանությունների կապը:

Հիշեցնենք, որ մեքենայի պայթյունից հետո Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը դրամական խոշոր պարգեւատրում էր խոստացել այն մարդուն, ով կբացահայտեր լրագրողին սպանողի անունը: Այս հայտարարաությունից հետո, սակայն լրագրողի 3 որդիները պահանջեցին վարչապետի հրաժարականը` պատճառաբանելով, որ այս հարցը պետք է լուծեն ղեկավար մարմինները, այլ ոչ քաղաքացիներից ինչ-որ մեկը:

Իրավաբան.Net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել