Մալթացի լրագրող Դաֆնե Կարունան, որի մեքենան օրեր առաջ պայթել էր Մալթայում, դարձել է սպանության, այլ ոչ մեքենայի անսարքության զոհ: Այս մասին տեղեկանում ենք Reuters–ից:
Դաֆնե Կարունա Գալիցինայի մարմինը պայթյունից մասերի էր բաժանվել, դարձել անճանաչելի: Ըստ հետաքննական մարմնի, ռումբը տեղակայված է եղել անմիջապես մեքենայի տակ ու ղեկավարվել է հեռակառավարման վահանակով, այսինքն, սպանությունը կանխամտածված է եղել:
Դաֆնե Կարունա Գալիցինան բլոգեր ու լրագրող էր, հայտնի իր սուր քննադատական հոդվածներով, որը նաև հետաքննել էր Պանամական փաստաթղթերի` հնչեղ օֆշորային սկանդալի հետ տեղի իշխանությունների կապը:
Հիշեցնենք, որ մեքենայի պայթյունից հետո Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը դրամական խոշոր պարգեւատրում էր խոստացել այն մարդուն, ով կբացահայտեր լրագրողին սպանողի անունը: Այս հայտարարաությունից հետո, սակայն լրագրողի 3 որդիները պահանջեցին վարչապետի հրաժարականը` պատճառաբանելով, որ այս հարցը պետք է լուծեն ղեկավար մարմինները, այլ ոչ քաղաքացիներից ինչ-որ մեկը: