Մեծավան գյուղում ամուսինը դանակահարել է կնոջը: Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ դանակի հարվածը հասցվել է կնոջ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Քննչական կոմիտեում գործ է հարուցվել 112-րդ հոդվածի առաջին մասով: Ամուսինը կալանավորված է, կինը գտնվում է հիվանդանոցում: