Չհայտարարված մոնիթորինգային այցեր՝ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր, մասնավորապես՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզային վարչությունների ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Ուսումնասիրվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, ընդհանուր վիճակը, ինչպես նաև դրանց   համապատասխանությունը ներպետական և միջազգային չափանիշներին:

Արձանագրված խնդիրների կապակցությամբ նախապատրաստվում են իրավասու պետական մարմիններին ուղղված համապատասխան գրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել