Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին 49 համայնքներից գրանցվել են 135 թեկնածուներ

2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:

Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2017 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է  նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքներում առաջադրվել էին 143 թեկնածուներ, որոնցից 8-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից  56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող թվով 54 համայքներում առաջադրվել էին 993 թեկնածուներ, որոնցից 10-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում գրանցվել է 983 թեկնածու, որոնցից  50-ը կանայք են:

Ավագանու անդամի 983 թեկնածուներից  648-ը անկուսակցական են, 240-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 50-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 28-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 6-ը՝ Հայկական Վերածնունդ կուսակցության, 2-ական թեկնածու՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Երկիր Ծիրանի կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և 1-ական թեկնածու՝ Ազգային Միաբանություն կուսակցության, Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության անդամներ են:

Ավագանու անդամի 983 թեկնածուներից 783-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 183-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 11-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 2-ը՝ Երկիր Ծիրանի կուսակցության և 1-ական թեկնածու՝ Բարգավաճ Հայաստան կուսկացության, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և  Հայկական Վերածնունդ կուսակցության կողմից:

Ավագանու անդամի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:

2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել