Արտակ Մաթևոսի Դավթյան ծնվել է 1970 թվականին, Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում:
Կրթություն
Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունը
1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
Գեներալ-մայոր (2010):
«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
Արիության մեդալ:
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։
ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։