Եվրոյի և դոլարի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 478.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.47 դրամ (նվազել է 2.61 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.30  դրամ (աճել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.24 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 254.95 դրամ, ոսկի՝ 19,585.35 դրամ, պլատին՝ 14,023.58 դրամ։

Հոկտեմբերի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել