Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երևան-Իջևան ճանապարհը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Գյուղացիների բողոքի ակցիան կապված է կառավարության ընդունած որոշման հետ, որով հանձնարարվել է ոստիկանությանը շուրջօրյա վերահսկողություն սահմնել անտառածածկ տարածքում, որպեսզի գյուղացիները անտառից վառելափայտ չտեղափոխեն:
«Նրանք պահանջում են, որպեսզի Կարեն Կարապետյանը գա ու կարգավորի այս հարցը, թե չէ ճանապարհը փակ կմնա»,-ասաց Արմեն Սանթրոսյանը:
Նշենք, որ ճանապարհը ամբողջովին անանցանելի է: