Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի սեպտեմբերի 13-ի հրամանով պաշտոնանկ է արվել Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, որի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արագածոտնի բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը։
Պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը։ Նրա տեղն այս պաշտոնում նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից Արսեն Արզումանյանը։
Պաշտոնից ազատվել է նաև Մեծամորի բաժնի պետ Հայկ Թումանյանը։
Թե ինչի՞ հետ են կապված վարչության և բաժնի պետերի պաշտոնանկությունները, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց․ «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ , նշանակումներ, ազատումներ մշտապես լինում են»,-նշեց նա։
Եվգենյա Համբարձումյան