Պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ սույն թվականի օգոստոսի 29-ին «Վիքենդ» բիլիարդի սրահում քաղաքացու պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման նպատակով իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով վերջինիս մահվան դեպքով քրեական գործ հարուցելու և դրա շրջանակում իրավապահ մարմինների գործողություններին իրավական գնահատական տալու հարցով:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ դեռևս 09.09.2017թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի (սպանությունը հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ) հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին:

Նկատի ունենալով, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններին քրեաիրավական գնահատական տալը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների իրավասության սահմաններում է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախքան ՀՔԱՎ գրասենյակի կողմից համապատասխան հաղորդումն ստանալը հարուցված քրեական գործն արդեն իսկ ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել