Սահմանամերձ համայնքների ուսանողների վարձերի և դպրոցականների անվճար դասագրքերի համար կառավարության որոշում է հարկավոր

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ԿԳ նախարարին, մարզպետներին և քաղաքապետին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ ևս երկու հանձնարարականներ են եղել ՀՀ նախագահի կողմից, որոնք նույնպես շտապ են և հարկ ունեն կառավարության որոշմանն ու հաստատմանը:

«Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը: Երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը: Երկուսով էլ ԿԳ նախարարի տեղակալը զեկուցում էր, որ պատրաստ են, բայց դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու, և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով՝ անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Վարչապետը նշեց՝ պայմանավորվեցինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել