Որո՞ նք են բնակավայրերի հողերը

«Բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը:

Բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) բնակելի կառուցապատման հողերի,
2) հասարակական կառուցապատման հողերի,
3) խառը կառուցապատման հողերի,
4) ընդհանուր օգտագործման հողերի,
5) այլ հողերի:
Բնակավայրերի հողերի դասակարգումը, ըստ գործառնական նշանակության, սահմանվում է գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով: Հողերի դասակարգումը ըստ նպատակային նշանակության ունի ոչ միայն տեսական, այլ նաև գործնական կարևոր նշանակություն և կախված այդ դասակարգումից տարբեր են դրանց սուբյեկտները, իրավունքների իրականացման կարգը և անգամ սեփականության իրավունքի դադարեցման կարգը:

«Բնակավայրի սահմանագծերը որոշվում են հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա: Հողամասերի ներառումը բնակավայրերի սահմանների մեջ չի հանգեցնում դրանց սեփականատերերի, օգտագործողների իրավունքների փոփոխման կամ դադարման» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել