Ընտանիքների անապահովության ներկայիս գնահատման համակարգը հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա տվյալներով՝ այս հանգամանքը պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ․ «Համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»,- ասաց վարչապետը և պատասխանատու մարմիններին հանձնարարեց քննարկել ու մեկ ամսում ներկայացնել այս օղակներում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։