Հայկական ծագում ունեցող տղամարդը փորձել է վրեժ լուծել իսլամիստներից. BBC

Փարիզում տղամարդը փորձել է իր ավտոմեքենայով մխրճվել մզկիթի մոտ հավաքված մարդկանց մեջ, ինչի համար ձերբակալվել է. BBC-ի փոխանցմամբ հայտնել է Փարիզի ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:30-ի մոտ Créteil արվարձանում: Տուժածներ չկան:

Արարքի դրդապատճառը դեռևս պարզված չէ, սակայն Le Parisien պարբերականը գրում է, որ տղամարդը հայկական ծագում ունի և ասել է, թե ցանկանում էր վերժխնդիր լինել Փարիզում իսլամիստների կողմից կատարվող գրոհների համար:

Եվրոպայում վերջին շրջանում մեքենաներով ամբոխի վրա գրոհների մի քանի դեպքեր եղան, որոնք կապվում են Իսլամական պետության հետ:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը 4×4 ավտոմեքենայով բախվել է մզկիթը պաշտապանող դարպասներին: Վթարվելուց հետո տղամարդը դուրս է եկել և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալել են նրան:

Նշվում է, որ նախնական տվյալներով, նա ալկոհոլի կամ դեղերի ազդեցության տակ չի եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել