Փարիզում տղամարդը փորձել է իր ավտոմեքենայով մխրճվել մզկիթի մոտ հավաքված մարդկանց մեջ, ինչի համար ձերբակալվել է. BBC-ի փոխանցմամբ հայտնել է Փարիզի ոստիկանությունը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:30-ի մոտ Créteil արվարձանում: Տուժածներ չկան:
Արարքի դրդապատճառը դեռևս պարզված չէ, սակայն Le Parisien պարբերականը գրում է, որ տղամարդը հայկական ծագում ունի և ասել է, թե ցանկանում էր վերժխնդիր լինել Փարիզում իսլամիստների կողմից կատարվող գրոհների համար:
Եվրոպայում վերջին շրջանում մեքենաներով ամբոխի վրա գրոհների մի քանի դեպքեր եղան, որոնք կապվում են Իսլամական պետության հետ:
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը 4×4 ավտոմեքենայով բախվել է մզկիթը պաշտապանող դարպասներին: Վթարվելուց հետո տղամարդը դուրս է եկել և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալել են նրան:
Նշվում է, որ նախնական տվյալներով, նա ալկոհոլի կամ դեղերի ազդեցության տակ չի եղել: