Կառավարության նիստը քիչ առաջ սկսվեց: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին:
Առաջին հանձնարականը վերաբերում է դատարանների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելուն. այսօր փաստ է, որ կան դատական գործեր, որոնց տևողությունը բավականին երկար է լինում և ոտնահարվում է անձնացն իրավունքները:
Սրա վերաբերյալ վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց եռամսայ ժամկետում ուսումնասիրություններ կատարել, վերհանել այն գործերի տիպը, որոնք ամենահաճախն են հանդիպում դատարաններում և առաջարկություններ ներկայացնել՝ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ:
Վարչապետը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը որոշ դեպքերում օբյեկտիվ պատճառներ ունի և ալուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության մատչելիության և այլ հարցերի հետ կապված: