Պետք է թեթևացնել դատարանների գերծանրաբեռնվածությունը. վարչապետ

Կառավարության նիստը քիչ առաջ սկսվեց: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին:

Առաջին հանձնարականը վերաբերում է դատարանների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելուն. այսօր փաստ է, որ կան  դատական գործեր, որոնց տևողությունը բավականին երկար է լինում և ոտնահարվում է անձնացն իրավունքները:
Սրա վերաբերյալ վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց եռամսայ ժամկետում ուսումնասիրություններ կատարել, վերհանել այն գործերի տիպը, որոնք ամենահաճախն են հանդիպում դատարաններում և առաջարկություններ ներկայացնել՝ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ:

Վարչապետը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը որոշ դեպքերում օբյեկտիվ պատճառներ ունի և ալուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության մատչելիության և այլ հարցերի հետ կապված:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել