Կարեն Կարապետյանը վայելում է Սերժ Սարգսյանի վստահությունը

Ինչպես արդեն իսկ նշել ենք, այսօր կառավարության նիստը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով: Նա նախ շնորհավերց գործադիրի անդամներին՝ իրենց պաշտոններում նշանակվելու և վերանշանակվելու համար:

Նա իր խոսքում նշեց, որ այս նոր կառավարության ձևավորմամբ նորի սկիզբ  է դրվել և այս անցումային շրջանը պետք է անցնել հնարավորինս առանց ցնցումների:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքներին և ընդգծեց, որ Կարեն Կարապետյանն ու ամբողջ թիմը վայերում են իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:

Այնուհետև դիմեց գործադիրի անդամներին՝ ասելով, թե ինչ հարցեր ունեն իրեն ուղղված: Հարցեր չկային, միայն Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել