ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն վարագույները մաքուր պահելու համար պայմանագիր է կնքել «ԲԻ-ԷՄ բիզնես ինդեքս» ՍՊԸ-ի հետ ապրիլի 14-ին։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է մինչև այս տարվա վերջ իրականացնել վարագույքների և փափուկ կահույքի մաքրման ծառայություններ։ Այս պայմանագրի արժեքը 300 հազար դրամ է։
Բացի այդ, մարմինը ապրիլի 17-ին 220 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ` ձեռք բերելով ձեռքի օճառ, լիտրը՝ 6000 ՀՀ դրամ, ընդհանուր 33 լիտր՝ 198 հազար դրամ, ինչպես նաև 220 թուղթ, միավորի գինը 1000 ՀՀ դրամ։
Ընդհանուր առմամբ, վարագույրների և փափուք կահույքի մաքրման, զուգարանի թղթերի և այլ պարագաների համար կոմիտեն ծախսել է ավելի քան 718 հազար դրամ։