Երևանի քաղաքապետարանը, բացի նրանից, որ ունի սեփական ավտոմեքենաները, որոնց պահպանման համար բավականաին լուրջ գումարներ է ծախսում, նաև մեքենաներ է վարձակալում:
Այսպես, 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը երկու ուշագրավ պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲ ընկերության հետ:
Առաջին պայմանագրի համաձայն՝ «Երևանտրանս» ընկերությունը պարտավորվում է 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություններ մատուցել՝ 207 միլիոն դրամի կամ շուրջ 431 հազար դոլարի դիմաց: Ծառայությունը պետք է մատուցվի մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը:
Խոսքը վերաբերում է հետևյալ մեքենաներին.
Nissan Teana 2009թ. արտադրության – 2 հատ,
Nissan Teana 2010թ. արտադրության – 2 հատ,
Kia Optima 2009թ. արտադրության – 6 հատ,
Lada 21214 2011թ. արտադրության – 4 հատ,
Lada 21723 2011թ. արտադրության – 4 հատ,
Hyundai Sonata 2011թ. արտադրության – 2 հատ,
Mazda 6 2011թ. արտադրության – 1 հատ,
Hyundai New Elantra 2011թ. արտադրության – 1 հատ,
Kia Cerato 2011թ. արտադրության – 10 հատ,
ԱԶ-31105-501 2007թ. արտադրության – 1 հատ,
ԳԱԶ-3110-00 2002թ. արտադրության – 1 հատ,
ՎԱԶ-2107 16-55 2007թ. արտադրության – 1 հատ,
Kia Cerato 2012թ. արտադրության – 5 հատ,
Kia Cerato 2014թ. արտադրության – 1 հատ,
Hyundai Sonata 2009թ. արտադրության – 1 հատ,
VAZ 21703-135-01 2012թ. արտադրության – 4:
Իսկ ահա երկրորդ պայմանագրով նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ավտոմեքենաներ վարձակալելուն: Համաձայն պայմանագրի՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը 18 ավտոմեքենայի վարձակալության համար վճարվում է 90 միլիոն 720 հազար դրամ կամ շուրջ 190 հազար դոլար:
Մերսեդես -Բենց S-550 մակնիշի կամ համարժեք
ՆԻՍՍԱՆ X-ԹՐԱԻԼ մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-311000 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3102-121 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3102-751 մակնիշի կամ համարժեք
ՎԱԶ-2106 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3110 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3110 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3102 մակնիշի կամ համարժեք
ՎԱԶ-21104 մակնիշի կամ համարժեք
ՎԱԶ-21214 մակնիշի կամ համարժեք
ՎԱԶ-21214 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3102-121 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-31105-120 մակնիշի կամ համարժեք
ՎԱԶ-21214 մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3102 մակնիշի կամ համարժեք
ԿԻԱ ՍԵՌԱՏՈ մակնիշի կամ համարժեք
ԳԱԶ-3102 մակնիշի կամ համարժեք
Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում ավտոմեքենաների պահպանման և վարձակալության համար ծախսում է շուրջ 300 միլիոն դրամ կամ 620 հազար դոլար:
Աստղիկ Կարապետյան