Պետպատվերով մատուցվող ծառայությունները ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով

Պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր  ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպությունների կողմից 2017թ. մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգով ներբեռնված տեղեկատվության և ամփոփ հաշվետվությունների հիման վրա։

Կարևոր է ընդգծել, որ ծրագրային ապահովման համակարգի փոփոխությունը չի անդրադարձել ֆինանսավորման սահմանված ժամկետների վրա։

Այսպիսով` կարող ենք փաստել, որ մեր երկրում պետական պատվերի  իրականացումն ամբողջությամբ արտացոլվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մի քանի անգամ բարձրացնում է գործընթացի թե՛ վերահսկելիությունը և թե՛ թափանցիկությունը։

Հիշեցնենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, որի տվյալների  հիման վրա էլ իրականացվել է քաղաքացիների նույնականացումը և գրանցումը էլեկտրոնային համակարգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել