Կառավարության մայիսի 8-ի նիստին ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացվել է չզեկուցվող որոշման նախագիծ, որի համաձայն մի շարք հիմնարկներ անշարժ գույքի հարկից կիսով չափ կազատվեն:
Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հետևյալն է.
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի փորձարարական բազա («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գոտիական փորձարարական կայան («Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն («Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
- «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ («Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Սպիտակի հակաէռոզիոն հենակետ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)